ՀՀ Փաստաբանների պալատը հրավիրում է վերապատրաստման դասընթացների

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2014 թվականի հոկտեմբեր ամսվա վերապատրաստման դասընթացներին։
ՀՀ Փաստաբանների պալատի վերապատրաստման հարցերով համակարգող Անի Ղարիբյանը հաղորդում է, որ նկատի ունենալով այն, որ ինտենսիվ դասընթացները սկսվել են 2014 թվականի հուլիսի 1-ից, ՀՀ փաստաբանների պալատը 2014 թվականի համար յուրաքանչյուր փաստաբանին, որպես պարտականություն, հաշվեգրելու է վերապատրաստման 12 ակադեմիական ժամ (փաստաբանն իր ցանկությամբ կարող է 24 ժամը լրացնել)։
Հաշվի առնելով այն, որ հիմնականում աշխատանքային օրվա ավարտին է դասընթացը լինելու, ՀՀ փաստաբանների պալատը տրամադրելու է սուրճ, թեյ և թեթև սնունդ:
Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:
Վերապատրաստման դասընթացների մասին հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 05.02.2014թ. թիվ 3/6-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ժամաքանակի և կարգի համաձայն՝ Փաստաբանի վարքագծի կանոնները (դեոնթոլոգիա)» թեմայով դասընթացների առնվազն 3 ժամ մասնակցությունը պարտադիր է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել