Զինվորական ծառայությունը որպես պետական կառավարման ոլորտի ստա՞ժ կհաշվարկվի

ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանն ու Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ են դրել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Այն դեռ չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգում:

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ այս նախագծով կվերակնգնվեն ժամկետային զինծառայողների խախտված իրավունքները. «Պետք է փորձենք վերականգնել Զինված ուժերում ծառայած տղաների խախտված իրավունքները` այդ տարիները հաշվարկվեն կամ հավասարեցվեն որպես պետական կառավարման ոլորտի ստաժ: Ես ինքս անձամբ այդ խնդիրն ունեցել եմ, երբ ծառայել եմ Հայոց ազգային բանակում, այնուհետև վերադարձել եմ և իմ աշխատանքային կարիերան ստիպված եմ եղել սկսել բնապահպանության նախարարության կրտսեր մասնագետի պաշտոնից, մինչդեռ կարող էի լինել ավագ մասնագետ»,- ասաց պատգամավորը:

Ըստ նախագծի` այս փոփոխությունը յուրատեսակ խթան կհանդիսանա պարտադիր զինվորական ծառայությունից չխուսափելու համար. «Զինվորները պետք է իմանան, որ պետության հոգածության ներքո են: Մենք պետք է հասկանանք` այն հաջողությունները, որ նրանք ձեռք են բերում բանակում, իսկապես թույլ է տալիս սահմանել այս արտոնեությունը` որպես մեկ քայլ առաջ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան դիմել նաև առաջատար մասնագետի պաշտոնի համար»,- եզրահանգեց պատգամավորը:

Նախագծին ծանոթացեք այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել