Առևտրականները կրկին ԱԺ-ի դիմաց էին

Այսօր ԱԺ-ի դիմաց կրկին հավաքվել էին «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող ցուցարարները: Ակցիայի ընթացքում նրանց մոտեցան ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները` Միքայել Մելքումյանը, Արամ Մանուկյանը, Արծվիկ Հովհաննիսյանը և Վահե Էնֆիաջյանը, ովքեր տեղեկացրեցին, որ իրենք հավաքել են արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշը 44 ստորագրությունները: Պատգամավորները նաև տեղեկացրին, որ իրենց է միացել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրանք նաև ցուցարարներին կոչ արեցին 17:30 լինել ԱԺ դիմաց` աջակցելու ոչ իշխանական ուժերի պատգամավորներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել