ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանի եկամուտները՝ պաշտոնը դադարեցնելու պահին

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանը նշած պաշտոնից ազատվել է 2014 թվականի սեպտեմբերի 3-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնը դադարեցնելու պահին Հ. Հարությունյանը հայտարարագրել էր 28.000.000 ՀՀ դրամ, 34.000 ԱՄՆ դոլլար, բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված բնակարան, այգետնակ, ավտոտնակ, հողամաս:

Հ. Հարությունյանի կենսաթոշակը կազմել է 5.220.000 ՀՀ դրամ, այլ եկամուտենրը՝ 200.000 ՀՀ դրամ:

Որպես փոխկապակցված անձինք ներկայացված են Հ. Հարությունյանի կինը՝ Սուսաննա Վազգենի Հարությունյանը, և երեխաները՝ Մերի Հայկի Հարությունյանը և Մելինե Հայկի Հարությունյանը, ովքեր սակայն՝ ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տեղեկությունների, չեն ներկայացրել հայտարարագրեր:

Հիշեցնենք, որ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահը հրաման էր ստորագրել ոստիկանության գեներալ գնդապետ Հայկ Հարությունյանին Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ