Նորություններ

ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուներից մեկի` Դավիթ Խաչատուրյանի կենսագրությունը

Իրավաբան.net-ն այս օրերին ընթերցողին ներկայացնում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների կենսագրությունները: Այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք Դավիթ Խաչատուրյանի կենսագրությունը:

Դավիթ Մհերի Խաչատուրյան («Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր, դասախոս)

Կրթությունը`

1. 1992-1997թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (գերազանցությամբ)
2. 1997-2000թթ. – ԵՊՀ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն, ասպիրանտուրա
Գիտական աստիճանը`

իրավաբանական գիտությունների թեկնածու, ՛՛Независимость судей в Республике Армения: судоустройственные и уголовно-процессуальные гарантии’’ (ռուս. լեզվով), 2000թ.

Մասնագիտական փորձը`

2000 – 2005թթ. ՀՀ Դատական ուսումնական կենտրոնի Խորհրդատու, ԴՆԽ ավագ խորհրդատու, իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ
2001 – 2002թթ. Տեղեկատվության ազատության կենտրոնի իրավական հարցերի փորձագետ:
2003 – 2006 թթ. ՄԱԿ-ի և Եվրոպական Միության կողմից իրականացվող Հարավային Կովկասում թմրամիջոցների դեմ պայքարի տարածաշրջանային ծրագրի ազգային իրավական փորձագետ, իրավական օժանդակության ծրագրի ղեկավար,
2006 – 2013 թթ. ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի օգնական, այնուհետև ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի իրավական հարցերի մասնագետ
2009 – 2013 թթ. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ
2011 – 2013 թթ. նույն կազմակերպության Ռազմավարական դատավարությունների ծրագրի փորձագետ
2014 թ. հունվարից աշխատում է Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայում՝ որպես պրոռեկտոր։

Դասախոսական փորձը`
1. 2004թ. – Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան, իրավագիտության ֆակուլտետ

2. 2008-2012թթ. – Դասախոս` քրեական գործեր քննող դատավորների, դատախազների, դատախազների թեկնածուների, փաստաբանների, քննիչների համար
Դասավանդում՝ Դատախազության դպրոցում, Դատական դպրոցում և Փաստաբանական դպրոցում, ինչպես նաև՝ ԱՄՆ դեսպանատան, Եվրոպայի Խորհրդի և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության կողմից կազմակերպված պարբերաբար անցկացվող սեմինարների ընթացքում
Դասընթացներ՝
• <<Ապացույցների թույլատրելիության և օգտագործման վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի չափորոշիչային նախադեպային իրավունքը>> (Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, ԱՄՆ նախադեպային իրավունքի, ՀՀ և այլ եվրոպական պետությունների իրավունքի և պրակտիկայի համեմատական վերլուծությամբ)
• <<Արդար դատաքննության իրավունքը՝ համաձայն Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի>>

3. 2013թ նոյեմբերի 1-ից՝ առ այսօր – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն

4. 2014թ. մարտի 17-ից՝ առ այսօր – <<Արդարադատության ակադեմիա>> ՊՈԱԿ

Դասընթացներ՝
• <<Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանության հիմունքները և արդի միտումները>>՝ քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացումների գծով դատավորի թեկնածուների և դատախազի թեկնածուների համար
• <<Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի արդի հարցերը քրեական գործերով>>՝ քրեական մասնագիտացման գծով դատավորի թեկնածուների և դատախազի թեկնածուների, քրեական մասնագիտացմամբ գործող դատավորների և դատախազների համար
• <<Իրավունքի դատական զարգացման արդի հարցերը>>՝ քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացումների գծով դատավորի թեկնածուների և գործող դատավորների համար:

Մրցանակներ, շնորհակալագրեր

2010 թ. ԱՄՆ Գլխավոր դատախազի շնորհակալագիր
2005 թ. Chevening Fellowship Award on Democracy, the Rule of Law and Security (Մրցանակ` «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և անվտանգություն» դասընթաց անցնելու համար (Բիրմինգեմի համալսարան, տևողությունը` 3,5 ամիս, 2006թ. հունվարի 16 – ապրիլի 7)

Մասնակցություն միջազգային գիտաժողովներին, համաժոոովներին, աշխատանքային քննարկումներին

1. Բրյուսել, Բելգիա, 2012 – 2013 թթ.
2. Վաշինգտոն, ԱՄՆ, 2011 թ.
3. Օրանժ կոմսություն, Կալիֆորնիա, ԱՄՆ, 2011 թ.
4. Քիշնև, Մոլդովա, 2008 թ.
5. Թբիլիսի, Վրաստան, 2007 թ.
6. Վաշինգտոն և Արևմտյան Վիրջինիա, 2007 թ.
7. Մոնրեալ, Կանադա, 2005 թ.
8. Չակվի, Վրաստան, 2005 թ.
9. Թբիլիսի, Վրաստան, 2005 թ.
10. Երևան, Հայաստան, 25 սեպտեմբեր – 9 հոկտեմբեր, 2004 թ.
11. Ստրասբուրգ, Ֆրանսիա, 2002 թ.
Լեզուներ`

Ռուսերեն, անգլերեն

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կարդացեք նաև`

Արայիկ Մելքումյանի կենսագրությունը 

Նորա Կարապետյանի կենսագրությունը 

Եղիշե Կիրակոսյանի կենսագրությունը

Վիգեն Քոչարյանի կենսագրությունը  

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել