ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուներից մեկի` Նորա Կարապետյանի կենսագրությունը

Իրավաբան.net-ն այս օրերին ընթերցողին ներկայացնում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների կենսագրությունները: Այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք Նորա Կարապետյանի կենսագրությունը:

Նորա Արայիկի Կարապետյան

Ծնվել է 1984 թվականին Երևան քաղաքում:

2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2010 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտուրան:

2005-2007թթ. աշխատել է Կրթության միջազգային ակադեմիայի դասախոս:

2005-2007թթ. աշխատել է Հայկական Բաց համալսարանի դասախոս:

2007 թվականի մարտից աշխատել է ՓՄՁՁԱԿ, «Գործարարական իրավունք գործարարների համար» ծրագրի դասախոս:

2006-2008թթ. աշխատել է Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոնի դասախոս:

2008 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր աշխատել է ՀՀ ոստիկանության ակադեմիայ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս:

2007-2009թթ.  աշխատել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս:

2008 թվականից աշխատել է ՀՀ դատական դպրոցի դասախոս:

2009 թվականից աշխատել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս:

2006-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի օրենսդրության ներդրման և միջազգային կապերի բաժնի մեթոդաբան:

2008թ. հունվարից մինչև ապրիլ աշխատել է ՀՀ քրեական դատարանի դատավորի օգնական:

2008 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ:

2008 թվականի դեկտեմբերին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչություն, վարչության պետ:

2009 թվականից աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:

2012 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Լուսանկարը` dataran.am

Կարդացեք նաև`

Եղիշե Կիրակոսյանի կենսագրությունը 

Վիգեն Քոչարյանի կենսագրությունը 


Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել