Տուժող կինը ոստիկաններին ներկայացրել է իրողությունը

Հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել 75-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքներն ստացել է 3 օր առաջ, Վանաձորի գյուղատնտեսական շուկայում վայր ընկնելու հետևանքով:

Մեկնած օպերատիվ խմբին տուժող կինը ներկայացրել է իրողությունը. վնասվածքները ստացել է սեպտեմբերի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձորի Գր. Լուսավորչի փողոցում գտնվող գյուղատնտեսական շուկայի տարածքում անհայտ մակնիշի ավտոմեքենայի կողմից հետընթաց կատարելիս վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել