Դատարանի նորանշանակ նախագահի եկամուտները

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գարիկ Կարոյի Ավագյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականի սեպտեմբերի 23-ից:

Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 23.000.000 ՀՀ դրամ, 12.500 ԱՄՆ դոլլար, բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված բնակարան, ինչպես նաև ավտոտնակ: Պաշտոնատար անձի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմում են 5.279.501 ՀՀ դրամ, իսկ գույքը օտարելու եկամուտները` 8.000.000 ՀՀ դրամ:

Որպես փոխկապակցված անձ, նախկին երկու տարիներին իր եկամուտներն է հայտարարագրել նաև Գ. Ավագյանի կինը` Ռիմա Ավագյանը, ով սակայն այս տարի` ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տեղեկությունների, չի ներկայացրել հայտարարագիր:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ