Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել լրագրողի տեսախցիկը խլելու փորձ կատարած փոխգնդապետը

Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Գևորգյանը: Նա 2014թ. փետրվարի 12-ին քաշքշուքի մեջ է եղել Մաշտոցի պողոտայում: Լրագրող Անի Գևորգյանի պնդմամբ` նշյալ ոստիկանը փորձել է իր տեսախցիկը խլել և ապօրինի բերման է ենթարկել իրեն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ Վարդան Գևորգյանը թոշակի տարիքն լրանալու պատճառով դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար: Նրա դիմումին ընթացք է տրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել