Հակակոռուպցիոն կոալիցիայի Գեղարքունիքի մարզի նախաձեռնող խմբի առաջին հանդիպումը կայացավ

2014 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը հանդիպում ունեցավ Հակակոռուպցիոն կոալիցիայի Գեղարքունիքի մարզի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ձևավորված նախաձեռնող խմբի անդամների հետ:

Հանդիպման շրջանակներում խմբի անդամ ՔՀԿ ներկայացուցիչները ունեցան արդյունավետ քննարկում, զրուցեցին առկա խնդիրների և ապագա գործողությունների մասին, այդ թվում նաև մոնիթորինգային ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում որոշվեց, խմբի կազմից անդամների կողմից ընտրել երեք ՀԿ-ների, ովքեր կմասնակցեն Երևանում կայանալիք Հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրման միջոցառմանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ