Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վազգեն Խաչիկյանի մեղադրանքը փոփոխվեց

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական նիստը: Մեղադրող կողմը նշեց, որ փոփոխել են ամբաստանյալներ Վազգեն խաչիկյանի, Աշոտ Աբրահամյանի, Հովհաննես Գրիգորյան և Սամվել Էլբակյանի առաջադրված մեղադրանքները, ուստի անհրաժեշտ է դատական քննությունը վերսկսել: Պաշտպանական կողմը չառարկեց:

Այնուհետև մեղադրող դատախազը  հրապարակեց նշյալ ամբաստանյալների նկատամամբ առաջադրված նոր մեղադրանքները:

Վազգեն Խաչիկյանի և մյուս 3 ամբաստանյալների մեղադրական եզրակացությունում ավելացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածը (Հանցակիցների տեսակները). «որը արդեն դերակատարությանն է վերաբերում, թե տվյալ կեղծիքը կատարելու ընթացքում ինչ դերակատարություն է ունեցել ամբաստանյալը: Դրան համապատասխան փոփոխություն կատարվեց, այլ փոփոխություն չի կատարվել»,- ավելի ուշ Իրավաբան.net-ին պարզաբանեց Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը:

Նոր մեղադրանքին ծանոթանալու համար դատավորը Արշակ Վարդանյանը մեկշաբաթյա ժամկետ նշանակեց:  Հերթական դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին:

Նիստից հետո Վազգեն Խաչիկյանի պաշտպանը փոխանցեց, որ մեղադրանքը առաջադրելով դատախազը պատշաճ հիմնավորումներ չբերեց, բացի այդ նա հավելեց, որ մեղադրանքում էական փոփոխություններ փաստացի չեղան. «Բացի նշվածից, նաև գումարային առումով մեղադրանքը փոփոխվել էր 260 մլն-ից 267 մլն, բայց նոր մեղադրանք չէր առաջադրվել այդ մասով: Ներկա պահին առաջադրվեց արդեն: Եթե փոփոխությունը չկատարվեր, մեծ սխալ կլիներ, քանի որ 267 մլն-ի մասով մեղադրանք չկար առաջադրված Վազգեն Խաչիկյանին, առավել ևս առանց նման մեղադրանքի առկայության նրա ներկայությամբ դատական ակտ կայացնելը սխալ կլիներ»,- ասաց պաշտպանը:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել