Առավելագույն արագությունը սահմանվում է 70կմ/ժ. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի երթևեկության կազմակերպման մեջ կատարվել է փոփոխություն: 
2014 թ. սեպտեմբերի 25-ից Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկից մինչև Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 10.3 կմ (մինչև ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետ) հատվածում երկու ուղղություններով առավելագույն արագությունը սահմանվում է 70կմ/ժ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել