ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանի եկամուտները

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Քրիստինե Պատվականի Մկոյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականի նոյեմբերի 26-ից:

Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 17.500 ԱՄՆ դոլլար, բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված բնակարան, ինչպես նաև NISSAN QASHQAI 2.0 մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց: Պաշտոնատար անձի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմում են 11.957.728 ՀՀ դրամ:

Որպես փոխկապակցված անձինք իրենց եկամուտներն են հայտարարագրել նաև Ք. Մկոյանի ծնողները՝ Պատվական Արմենակի Մկոյանը և Սուսաննա Աշոտի Ֆահրադյանը:

Պատվական Մկոյանը 2013 ընթացքում հայտարարագրել է 2.100.000 ՀՀ դրամ, որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Ըստ Սուսաննա Ֆահրադյանի ներկայացված հայտարարագրի, 2013 թվականի ընթացքում վերջինս չի ունեցել որևէ եկամուտ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրազեկումներ

Իրադարձություններ