ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը նոր անդամ ունի

ՀՀ Փաստաբանների պալատի հաղորդմամբ՝ վաղաժամկետ դադարեցվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Ռուբեն Հակոբյանի լիազորությունները՝ համաձայն դիմումի: Ռուբեն Հակոբյանի դիմումի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ վերջինս մշտապես բնակվում է Վանաձոր քաղաքում և դժվարություն է ունենում մասնակցել բավականին հաճախ գումարվող Պալատի խորհրդի նիստերին:

ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն Խորհրդի անդամի լիազորություններից հրաժարվելու դեպքում որպես ՓՊ խորհրդի անդամ է ներգրավվում առավել շատ ՙկողմ՚ ձայներ ստացած փաստաբանը: Ռուբեն Հակոբյանից հետո առավել շատ ՙկողմ՚ ձայներ ստացել է փաստաբան Ալեքսանդր Սերգեյի Սիրունյանը (արտոնագիր թիվ 945)՝ 241 ձայնով:

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը 2014թ. սեպտեմբերի 22-ից համարվում է ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Ռուբեն Հակոբյանի փոխարեն’ վերջինիս լիազորությունների համար սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածով:

Լուսանկարը՝ advocates.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել