«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը սեպտեմբերի 26-ին երթ կանցկացնի ԴԱՀԿ-ի դիմացից

Վարորդների իրավունքների պաշտպանության համար պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը Իրավաբան.net-ին փոխանցեց, որ շարժումը պատրաստվում է սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն դիմացից ավտոերթ անցկացնել: Թե ինչո՞ւ է նախաձեռնությունը հենց ԴԱՀԿ-ի մոտից երթը սկսում, պարոն Հակոբյանը պարզաբանեց. «Մենք պայմանավորվածություն ենք տեսնում ԴԱՀԿ-ի և ոստիկանության միջև, որը միտված է քաղաքացիներին անօրինական տուգանելուն և այլ գործառույթներ իրականացնելուն»:

Նա նաև հաղորդեց, որ բացի սեպտեմբերի 26-ի երթից իրենք պլանավորում են անհնազանդության ավտոերթ կազմակերպել հոկտեմբերի 3-ին. «Պահանջները լինելու են նույնը` կարմիր գծերի վերացում և ամենակարևորը` համաներում մինչ այս տուգանքնված անձանց 2-3 տարվա կտրվածքով»:

 «Դուրս մեր գրպանից» շարժման անդամը հավելեց, որ իրենք արդեն հավաքագրել են 100-ից ավելի վարորդների բողոքներ, որոնք որպես վարչական գործ ուղարկել են Վարչական դատարան. «Սա ամենօրյա գործընթաց է, անցած շաբաթ ունեցել ենք 10-ը բողոք, վաղը կգնան նորից Վարչական դատարան, այդ գործընթացը շարունակական է լինելու»,- ասաց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել