Նորություններ

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի 2 թեկնածուներ կան

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուի համար հայտարարված մրցույթին արդեն մասնակցության հայտ են ներկայացրել երկու թեկնածուներ: Հաղորդեց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը: Նա փոխանցեց, որ նշյալ թեկնածուները չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, ուստի նախընտրեց որևէ մեկի անուն չշել:

Հիշեցնենք, որ մինչ այս ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր էր Ալվինա Գյուլումյանը, ով հոկտեմբերից աշխատանքի կանցնի Սահմանադրական դատարանում: ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուի մրցույթը մեկնարկել է սեպտեմբերի 3-ին, իսկ մինչ այդ` օգոստոսի 2-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել` ստեղծելով մրցութային հանձնաժողով:  Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 24-ը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել