Նախագահը Գնդապետ Օ.Վ. Գասպարյանին պարգևատրեց մեդալով

ՀՀ Նախագահը ստորագրել է հրամանագիր, որով Օ.Վ. Գասպարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:  Հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար թիվ 37082 զորամասի հրամանատար, գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»:

Լուսանկարը՝ hayzinvor.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել