Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ոստիկանական համակարգը միավորված է եղել Շանթի և ընկերների դեմ. Ինեսսա Պետրոսյան

Շանթ Հարությունյանի, նրա որդու` Շահեն Հարությունյանի և մեղադրվող Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Շանթ Հարությունյան և ընկերներ»-ի դատական նիստի ընթացքում հանդես եկավ պաշտպանական ճառով: Նա հիշեցրեց, որ դեպքի օրը Ազատության հրապարակում եղել են սադրիչներ, որոնցից մեկը մոտեցել է Շանթին և կատարել սադրիչ գործողություններ: Այնուհետև հավելեց, որ անցնելով Մաշտոցի պողոտա գործով տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանը առանց նախազգուշացման հարձակվել է և հարվածել Շանթ Հարությունյանին: Նա մանրամասն նկարագրեց իր դրքորոշումը` եզրահանգելով, որ ի սկզբանե ոստիկանները սադրանք էին նախապատրաստել իր պաշտպանյալների նկատմամբ. «Նախաքննության մարմնի կողմից գործ է սարքվել իմ պաշտպանյալների նկատմամբ: Այս մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ նախաքննության մարմինը գործի հարուցման վերջին օրերին որոշեց մեղադրանք առաջադրել նաև Շահեն Հարությունյանին նկատմամբ այսպիսով` փորձելով ճնշում գործադրել նրա հոր` Շանթ Հարությունյանի նկատմամբ: 2013 թ. նոյեմբերի 5-ին ոստիկանությունը նախապես իմացել էր, որ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները երթ են անցկացնելու, պատահական չի, որ այդ օրը ոստիկանական ուժերի կենտրոնացում էր եղել: Բոլորը միավորվել էին Շանթի և ընկերների դեմ»,- ասաց փաստաբանը:

Նա եզրահանգեց որ իր պաշտպանյալները պետք է արդարացվեն:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ մյուս մեղադրյալների պաշտպանյալները չէին պատրաստել իրենց ճառերը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 1-ին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել