Նախագահը պարգևատրել է լրագրող Ռուզան Մինասյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել իրավական ոլորտը լուսաբանող լրագրող Ռուզան Լևոնի Մինասյանին Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:

Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև լրագրողական ակտիվ գործունեության համար «Առավոտ» օրաթերթի թղթակից Ռուզան Լևոնի Մինասյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:»,- ասված է հրամանագրում:

Իրավաբան.net-ի աշխատակազմը շնորհավորում է իր գործընկերոջը այս բարձր պարգևին արժանանալու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել