Անկախության գաղափարը առաջին հերթին իրավական պետության զարգացման կայուն ուղի է. Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքի անունից շնորհավորում եմ Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձը:

Անկախության գաղափարը ոչ միայն բարոյահոգեբանական կայացման ճանապարհ է, այլ առաջին հերթին իրավական պետության զարգացման կայուն ուղի: Այն սեփական ժողովրդի ճակատագրի առջև ստանձնած պատասխանատվություն է և պատմական արդարության վերականգնում՝ ելնելով

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից: Հենց անկախության միջոցով է, որ հնարավոր է կենսագործել ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը:

Անկախության իրավական ճանապարհը բռնած ժողովուրդը իրավունք չունի շեղվելու այն պաշտպանելու ուղղուց, որի համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս:

Մեկ անգամ ևս շնորհավորելով անկախության տոնի առթիվ՝ հայկական պետականությանը մաղթում եմ խաղաղ երկինք, անկախ ու միասնական հայրենիք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել