Անկախ Հայաստանը` 23 տարեկան

Սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշվում է Հայաստանի Երրորդ Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձը:

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը: Այն բաղկացած էր 12 կետերից, որոնցից երկուսով շեշտվում էր` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ, իսկ Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է:

Այս գործընթացից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշում կայացրեց 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվել հանրաքվե: Հայաստանի ժողովուրդի ճնշող մեծամասնությունը` 99 տոկոսը «այո» ասաց անկախությանը` պատասխանելով հարցին, թե «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»:

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Այնուհետև մեկնարկեց Հայաստանի միջազգային ճանաչման գործընթացը: Առաջին պետությունը, որ ճանաչեց ՀՀ անկախությունը, Լիտվան էր, թեև այն դա արել էր մինչև անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի 14-ին: 1991թ. դեկտեմբերին մեր երկրի անկախությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ռումինիան, Կանադան և այլ պետություններ: Այդ երկրների շարքին է դասվում նաև Թուրքիան, որը, սակայն, հրաժարվեց դիվանագիտական կապեր հաստատել ՀՀ-ի հետ՝ առաջադրելով մի շարք անընդունելի նախապայմաններ: 1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, այնուհետև անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել