Աղվան Հովսեփյանը նոր նշանակումներ է կատարել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով նշանակումներ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում:

Քննչական կոմիտեի մամլո ծառայության փոխանցմամբ Կոմիտեի նախագահի սեպտեմբերի 19-ի հրամանով Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ է նշանակվել Արման Սամվելի Գալստյանը, ում վրա դրվել է նաեւ մարզային քննչական վարչության պետի պարտականությունները: Մեկ այլ հրամանով վարչության պետի տեղակալ է նշանակվել նաեւ Վաղինակ Ռոմիկի Մարտիրոսյանը:

Սպիտակի քննչական բաժնի պետ է նշանակվել Մացակ Պետրոսի Փանոսյանը, Ստեփանավանի քննչական բաժնի պետ` Արամ Ռուբենի Ավագյանը, Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Մերուժանի Կարապետյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել