Ի՞նչն էր սարսափեցրել Արա Զոհրաբյանին փաստաբանական դպրոցի հարցում

Փաստաբանական դպրոցը ներկայումս կայանում է. արդեն գործում է հեռավար ուսուցման մոդելը: Իրավաբան.net-ի հետ հարցազրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա հիշեցրեց, որ նախկինում մարզերի շատ քաղաքացիներ հեռավորության պատճառով զրկված էին փաստաբանական դպրոցում սովորելու հնարավորությունից. «Սակայն ներկայումս հեռահար ուսուցման մոդելը լցրեց այդ բացը, մարզերում ապրող մեր կոլեգաները կարող են տանը համակարգչի միջոցով մասնակցել դասընթացին»,- ասաց պարոն Զոհրաբյանը:

Նա նաև հավելեց, որ այս տարի մեկ այլ նորամուծություն նույնպես մտցրվեց. «Դա քրեական և քաղաքացիական ընդունելությունների տարանջատումն էր: Նախկինում` երկու սերունդ, որ ընդունվել էին դպրոց, քրեականի խումբ չի ձևավորվել, ինչը նաև սարսափեցնում է: Բացի այդ, այս տարի մենք նաև անվճարի տեղեր սահմանեցինք, նախկինում չկար, որի պարագայում մենք զրկված էինք անվճարունակ, սակայն խելացի կոլեգաներից»,- շեշտեց պարոն Զոհրաբյանը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել