ՀՀ գլխավոր դատախազը պարգևատրել է Արամ Թամազյանին

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ա. Թամազյանի պարգևատրման պաշտոնական արարողությունը: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգում երկարամյա, անբասիր ծառայության համար և Անկախության տոնի առթիվ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արամ Արծվիի Թամազյանին պարգևատրել է հուշանվերով և շնորհակալություն հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար:     Գևորգ Կոստանյանն ընդգծել է նախկին տեղակալի ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաև մարդկային բարձր որակները, նրա ունեցած զգալի ավանդը ՀՀ իրավապահ համակարգի և մասնավորապես՝ դատախազության կայացման գործում: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել