Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 18-ին գրանցվել են մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում և հանրապետության տարածքում:

Ժամը 16.30-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 11 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 22 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 17.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Բյուրական-Ամբերդ ամրոց տանող ճանապարհի 15-րդ կմ-ին «Ֆոլսքվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Բյուրական-Ամբերդ ամրոց տանող ճանապարհի 17-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վթարի ենթարկվել:
Պատահարի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 11.00-ին, Արմավիր-Արևիկ գյուղերի խաչմերուկում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի Արշալույս գյուղի հատվածում իրար են բախվել «Մոսկվիչ-412», «Մերսեդես G 500» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մոսկվիչ-412»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 2 ավտոմեքենա:
Վարորդներից մեկը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Մազմանյան փողոցի թիվ 30 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել