Օմբուդսմենի գրասենյակը տեղեկացնում է

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ անվճար 116 թեժ գիծը Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում, մասնավորապես մարզերում անհասանելի է՝ տեխնիկական խնդրի պատճառով: Գրասենյակը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավելում, որ տվյալ պահին աշխատանքներ են կատարվում ծառայությունների սահմանափակումը կամ անհասանելիությունը կարգավորելու ուղղությամբ:

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է. «Հաշվի առնելով մեր աշխատակազմի առաքելությունը և շուրջօրյա ծառայության ապահովման կարևորությունը՝ տեղեկացնում ենք, որ 116 թեժ գծի անհասանելիության դեպքում կարող եք զանգահարել 096-116-100 հեռախոսահամարին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել