Քաղաքացիական հասարակություն-պետություն քննարկում

Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված Մեդիա կենտրոնի կազմակերպած ասուլիսին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանը: Մասնակիցները խոսել են Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկա վիճակի, դրա զարգացման հեռանկարների, ոլորտում առկա խնդիրների մասին: Քննարկումներ են ծավալվել քաղաքացիական հասարակության ինստիտուտներ-պետական կառավարման մարմիններ փոխգործակցության ներկա վիճակին առնչվող հարցերի շուրջ: Նորայր Բալայանն, անդրադառնալով քաղաքացիական հասարակություն-արդարադատության նախարարություն համագործակցությանը, առանձնացրել է հիմնական երկու ուղղությունները՝ Արդարադատության նախարարությանը կից հանրային խորհուրդ, որի շրջանակներում քննարկումներ են ծավալվում օրենսդրական ոլորտում առկա բացերի և դրանց բարեփոխումներին ուղղված հարցերի շրջանակներում, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի հետ համագործակցությունը: Նա նշել է, որ Դիտորդական խումբն այցեր է իրականացնում քրեակատարողական հիմնարկներ, ուսումնասիրություններ և դիտարկումներ է անում, ներկայացնում է հաշվետվություններ, որոնց հիման վրա կազմակերպվում է քննարկում նախարարության հետ, և, անհրաժեշտության դեպքում կատարվում են օրենսդրական փոփոխություններ: Ն. Բալայանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգին, որով մի շարք բարեփոխումներ են նախատեսվում: Նրա խոսքով՝ հայեցակարգը վերջնական տեսքով կներկայացվի Կառավարություն: 

Քաղաքացիական հասարակության օրը Հայաստանում նշվում է 2009թ. սկսած ամեն տարի՝ սեպտեմբերի 19-ին: Նպատակն է հասարակության շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարներն ու սկզբունքները և հասարակությանն ինտեգրել քաղաքացիական հասարակության ձևավորման ու զարգացման գործին:

Լուսանկարը՝ moj.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել