Արտգործնախարար Նալբանդյանը՝ Շոտլանդիայի հանրաքվեի մասին

Լրատվամիջոցներին մեկնաբանելով Շոտլանդիայում կայացած հանրաքվեն՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է.

«Անկախ հանրաքվեի արդյունքներից՝ շոտլանդացիների ազատ կամարտահայտությունը հանդիսանում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի իրացման դրսևորում:

Որևէ երկրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, չի կարող չհարգվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել