Արդարադատություն խորհրդի գործունեությունը կփոխվի՞

Ինչպե՞ս կարող են ազդել Սահմանադրական բարեփոխումներն արդարադատության խորհրդի գործունեության վրա: Այս հարցի շուրջ այսօր սեմինար տեղի ունեցավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող և Իրավունքների և ժողովրդավարության տուն ՀԿ-ի աջակցությամբ իրականացվող «Արդարադատության խորհրդի բարեփոխման խթանումը սահմանադրական բարեփոխումների շրջանակներում» թեմայով:

Սեմինարի ընթացքում փորձագիտական ելույթներ ունեցան ՀՀ վարչական դատարանի դատավոր, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս, ի.գ.թ., դոցենտ Արթուր Պողոսյանը` սահմանադրական բարեփոխումների համատեսքստում ներկայացնելով Արդարադատության խորհրդին վերաբերող իրավանորմերի կատարելագործման մեխանիզմները: Այնուհետև փաստաբան Արա Ղազարյանը ներկայացրեց իր կողմից պատրաստած համեմատական հետազոտությունը, որը վերաբերում էր տարբեր երկրներում Արդարադատության խորհրդներին:

Սեմինարի մասնակիցները քննարկման ընթացքում անդրադարձան Արդարադատության խորհրդի` որպես դատարան գործելու գործառույթին, Արդարադատության խորհրդի կարգապահական վարույթներով կայացվող որոշումների բողոքարկման ենթակա չլինելու հիմնախնդիրին, ինչպես նաև Արդարադատության խորհրդի անդամների ընտրովիության և նշանակովիության սկզբունքների համադրությունը:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել