Կարգապահական տույժեր` Արթուր Օսիկյանի հրամանով

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հրամանով, սեպտեմբերի 17-ին քրեակատարողական մի խումբ ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:

Մասնավորապես, քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի առաջատար մասնագետ Ս. Օ-ի նկատմամբ կիրառվել է «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՈՒՄ» կարգապահական տույժը, նույն բաժնի պետ Զ. Ա.-ի նկատմամբ կիրառվել է «ՊԱՇՏՈՆԻ ԻՋԵՑՈՒՄ» կարգապահական տույժը:
«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՈՒՄ» կարգապահական տույժ է կիրառվել նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետներ Մ. Մ.-ի և Ռ. Ղ.-ի նկատմամբ:
Ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել է «ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ» կարգապահական տույժը:

Լուսանկարը՝ police.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել