Արդարադատության խորհուրդը հրապարակեց դատավորների թեկնածությունների որակավորման քննությունների կարգը

Արդարադատության խորհուրդը հրապարակեց դատավորների թեկնածությունների որակավորման քննությունների կարգը: Այն ներկայացնում է դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտերի ընդունումը, անցկացվող որակավորման ստուման գրավոր քննության ձևը և քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննության կազմակերպման և անցկացման կարգը, դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գնահատման չափորոշիչները և քննական աշխատանքների ստուգման կարգը, քննական աշխատանքների միավորների հաշվարկման կարգը և նվազագույն անցողիկ միավորը, Արդարադատության խորհրդում հարցազրույցի կազմակերպումը:

Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման համար անցկացվող որակավորման ստուգման համար փաստաթղթերը ներկայացնել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ` (հասցեն` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ՀՀ դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից` մեկամսյա ժամկետում:

Մանրամասները՝ ՀՀ Դատական համակարգի պաշտոնական կայքում:

Iravaban.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել