Ավանդաբար կոռումպացված քրեակատարողական համակարգը խոչընդոտում է պրոբացիայի ծառայության ներդրմանը. փաստաբաններ

Պրոբացիոն համակարգի ներդրմանը խոչընդոտող թիվ մեկ հանգամանքը ներկայիս քրեակատարողական համակարգի կոռումպացվածությունն է: Պնդում են փաստաբանները:

Արդարադատության նախարարությունն արդեն մշակվել է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայություն ստեղծելու հայեցակարգը: Փաստաբան Արա Ղազարյանը երեկ է այն ներկայացրել դատախազներին արդարադատության ակադեմիայում: Նրա խոսքերով` այն չափազանց բարդ և բազմաճյուղ համակարգ է լինելու. «Բացի այդ ոլորտը, որին պետք է փոխարինի այս ծառայությունը, այսինքն` ներկայիս քրեակատարողական համակարգը, ավանդաբար վերին աստիճանի կոռումպացված է: Ուստի ողջունելի է այս նախաձեռնությունը իշխանությունների կողմից, տեմպերն էլ գոհացուցիչ են: Երեկ դատախազները ասում էին, որ այն համակարգի ներդրումը չափազանց դանդաղ է ընթանում և որ այն երկար կտևի, սակայն, ըստ էության, բավականին արագ է ընթանում գործընթացը»,- շեշտեց պարոն Ղազարյանը:

Փաստաբան Արա Զաքարյանը դրական է գնահատում արդարադատության նախարարության ջանքերը`Հայաստանում ներդնելու պրոբացիոն ծառայությունը. «Այս համակարգի ներդրման հիմնական խոչընդոտը կոռուպցիոն վտանգներն են: Ցավոք սրտի, որոշ պաշտոնյաների ամենևին էլ ձեռընտու չէ, որ պրոբացիոն ծառայությունների ինստիտուտը ներդրվի Հայաստանում»:

Իսկ փաստաբան Արա Ղազարյանը նշեց, որ ներկայումս ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն կատարած կամ դրա մեջ մեղադրվող 1350 անձանցից գրեթե 900-ը պոտենցիալ հնարավորություն ունեն պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո իր պատիժը կրել. «Պատկերացրեք, որ այս թիվը ներկայումս արվում է, սակայն կոռուպցիոն եղանակով: Մեկ այլ` շատ մտահոգիչ թիվ բերեմ, կալանավայրերում պահվող անձնաց 28 տոկոսը խափանման միջոցով կալանքի տակ պահվող անձիք են, սա շատ բարձր ցուցանիշ է, այն պետության համար մեծ բեռ է»,- ասաց փաստաբանը: Նրա խոսքերով` երբ գործի պրոբացիոն ծառայությունը, այն կիրականացնի անձի տնային կալանքը և վերջինիս վերահսկողությունը. «Ծառայության շրջանակներում անձի վրա ավելի քիչ գումար է ծախսվում, քան թե քրեակատարողական հիմնարկում»,- եզրահանգեց մեր զրուցակիցը:

Հավելենք նաև, որ պրոբացիոն ծառայությունը հիմվում է արդարադատության նախարարության նորքո, սակայն լինելու է անկախ համակարգ: Նման ծառայություններ կան եվրոպական երկրներից 26-ում: Ծառայության հիմքում ընկած են 4 հիմնական բաղադրիչներ` հանցանք գործող անձի հետ տարվող աշխատանքներ մինչդատական փուլում, ազատազրկման փոխարեն, կալանավայրերում և ազատազրկումից հետո:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ