“Հայաստանի և Լատվիայի իրավասու մարմիննրի միջև փոխադարձ վարչական օգնության հարցում” համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներ

«Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության իրավասու մարմինների միջև փոխադարձ վարչական օգնության հարցում» Համաձայնագրից բխող ընթացակարգերի քննարկման և համաձայնագիրը կնքման նախապատրաստելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը սեպտեմբերի 10-ից 12-ը գտնվում էր Ռիգայում: Բանակցությունների ժամանակ քննարկվել են, մասնավորապես,  տեղեկատվության փոխանակման եղանակները և դրա իրականացման հետ կապված հարցերը, Լատվիայի հարկային ծառայությունում Հայաստանի ռեզիդենտների վերաբերյալ առկա տեղեկատվության բովանդակությունը և կառուցվածքը, ինչպես նաև Հայաստանի ֆինանսների նախարարությունում Լատվիայի ռեզիդենտների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման հնարավորությունները:

Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2014թ. սեպտեմբերի 25-ին` Երևանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 21-րդ նիստի շրջանակում:

Լուսանկարը՝ taxservice.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել