Զենք-զինամթերքի հայտնաբերման մի քանի դեպքեր

Ոստիկանության Արաբկիրի բաժին ներկայացած քաղաքացին կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի կարճեցված փողով որսորդական հրացան, առանց գործարանային համարի գազային ատրճանակ` դատարկ պահունակով, «ԱԿ-74» ինքնաձիգի 2 պահունակ, որոնցից մեկը՝ դատարկ, մյուսը՝ լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 32 փամփուշտով, նռնականետի 2 նռնակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ:
Քաղաքացին հայտնել, որ զենք-զինամթերքը հայտնաբերել է իր տան նկուղում՝ մաքրության աշխատանքներ կատարելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

…….

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մի քրեական գործի շրջանակներում, Վանաձոր քաղաքի մի ավտոտնակից խուզարկությամբ հայտնաբերել են «ԲԵՐԵՏՏԱ» տեսակի ատրճանակ՝ երկու փամփշտակալներով, յուրաքանչյուրը լիցքավորված 15-ական փամփուշտով, և «ՏՕԶ» տեսակի 97 փամփուշտ` առանձին տուփերում:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

…….

Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի ոստիկանության բաժնի հին շենքի մոտ զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բակում (Ահարոնյան փողոց 3), ծառերի տակ, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել են ինքնաձիգի տարբեր տրամաչափի 117 փամփուշտ, ինքնաշեն ատրճանակ և զրահաբաճկոն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել