7 տարի հետախուզության մեջ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն օրերս Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սմբատ Գ.-ին, որը 2007 թ. մարտի 10-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ):
Խափանման միջոցը` կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել