Հայ համայնքի վիճակը և առկա խնդիրները Իրաքում: Իրաքի թեմի առաջնորդը Սփյուռքի նախարարությունում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Սփյուռքի նախարարության պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում առկա հակամարտությունների համատեքստում հայ համայնքի վիճակը և առկա խնդիրները:

Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը ներկայացրեց  ծանր իրավիճակում հայտնված հայերին աջակցելու ուղղությամբ տարված աշխատանքները, նա մասնավորապես նշեց, որ գնալով նոսրանում են իրաքահայերի շարքերը, նրանք ստիպված հեռանում են այլ երկրներ:

Տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը հանդիպել է վերջերս ձևավորված Իրաքի վարչախմբի հետ, ներկայացրել է հայկական համայնքին, Իրաքի քրիստոնյաներին, եզդիների վիճակին առնչվող խնդիրներ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այն միջոցառումները, որոնք կազմակերպելու է Իրաքի հայկական համայնքը:

Թեմը աջակցում է նաև աղետի մեջ հայտնված եզդիներին, հայկական եկեղեցու սրահում ապաստան է տրվել 5 եզդի ընտանիքի: Հոգևոր հայրը ցավով նշեց, որ Մոսուլի շրջանը գրավված է հակակառավարական ուժերի կողմից‚ ինչի հետեւանքով շրջանի ազգաբնակչությունը‚ այդ թվում նաև 58 հայ ընտանիք և ծխատեր քահանան հեռացել են Մոսուլիցբարեբախտաբար մարդկային կորուստներ չեն արձանագրվել:

Քննարկվեցին նաև Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի հետ կապված հարցեր:

Լուսանկարը՝ mindiaspora.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել