Բաց մրցույթներ՝ ՀՀ դատախազության աշխատակազմի Շիրակի,Տավուշի,Վայոց Ձորի մարզերի դատ. տարածքային բաժինների մասնագետների թափուր պաշտոնի զբաղեցման համար

Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի դատախազությունների տարածքային բաժինների առաջատար մասնագետների թափուր պաշտոնի զբաղեցման համար անցկացվող բաց մրցույթներ:

Տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
գործավարության ապահովումը, բաժնի փաստաթղթային սպասարկման, փաստա­թղթաշրջա­նառության վարման, փաստաթղթերի պահպանության և արխիվացման, համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքներ իրականացնելը, անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն նախապատրաստելը, ինչպես նաև օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ իրականացնելը և այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) կրելը:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2014թ. սեպտեմբերի 23-ը:
Մրցույթն անցկացվելու է 2014թ. հոկտեմբերի 14-ին ժամը <<11.00>>-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքում (ք.Երևան, Վ.Սարգսյան 5):

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել