Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոն

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է  կրկնակի մրցույթ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Աշխատակազմի առանձին գործառույթներն իրականացնելու համար տալիս է լիազորագրեր, Օրենքով, իրավական այլ ակտերով և հիմնադրի սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ‎ֆինանսական միջոցները, ներկայացնում է Աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում, ապահովում է Աշխատակազմի բնականոն գործունեությունը, դատարանի նախագահին և Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ՝ Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների, մասնավորապես` աշխատանքային ծրագրերի մասին, ղեկավարում է Աշխատակազմի աշխատանքները, իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը, Աշխատակազմի անունից ներկայացնում է հաշվետվություններ, Դեպարտամենտի կենտրոնական մարմնին է ներկայացնում Աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը,  ապահովում է Աշխատակազմում դատական ծառայության իրականացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` տրամադրում է արձակուրդ Աշխատակազմի դատական ծառայողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց) նշանակում և ազատում է Աշխատակազմի տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներին, Դեպարտամենտի ղեկավարին ներկայացնում է հաղորդումներ Աշխատակազմի դատական ծառայողի կողմից թույլ տված վարքագծի կարգապահական կանոնների խախտումների մասին, Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում հաղորդում է ուղարկում Դեպարտամենտի ղեկավարին, հանդիսանում է Աշխատակազմում դատական ծառայողների անձնական գործերի վարման պատասխանատուն, Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները, Դեպարտամենտի ղեկավարի  հանձնարարությամբ  նախապատրաստում  է  անհրաժեշտ  նյութեր  և տեղեկատվություն, Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ, Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։ Աշխատակազմի ղեկավարն ունի Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղզաքացիները:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 21.10.2014թ.։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 31.10.2014թ. ժամը 15։00-ին Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757)։

Մանրամասները՝ ՀՀ Դատական համակարգի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել