Որքա՞ն կտուգանվեք մեքենայում ծխելու համար. տուգանքի նոր չափը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 135.2-րդ հոդվածը սահմանում է, որ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն 3000 դրամի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն, խստացվել է նաև ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար սահմանված տուգանքը, ներկայումս այն կազմում է 20000 դրամ տուգանք` նախկինում սահմանված 5000 դրամի փոխարեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել