Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում

Սեպտեմբերի 12-ին, ժամը 21.00-ին, 1981 թ. ծնված Արտյոմ Ա.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Մխչյան գյուղից Դիտակ գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Վաչիկ Բադալյանին, պատճառել մարմնական վնասվածքներ և նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 04.40-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Վ. Բադալյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, ժամը 04.30-ին մահացել է:
Կատարվում է նախաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել