Հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն

Ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 1-10-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների  և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս  ուղղություններով տարվող հսկողական աշխատանքները: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտմանն ուղղված հարկային հսկողության արդյունքում սեպտեմբերի առաջին տասնօրյակում 3 հարկ վճարողների մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝  23մլն դրամի չափով, նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչություն: Խոսքը հետևյալ ընկերությունների մասին է. «ԹԱԼԳՐԻԳ»՝ 12մլն դրամ, «ԳՈՄՓ»՝ 7.3մլն դրամ և «ԻՍՏ-ՏԱՅԳԵՐ ՀՈԼԴԻՆԳ»՝ 3.7մլն դրամ: 

Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 12 ստուգումների արդյունքում արձանագրվել է 731մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՓԲԸ՝ 653.6մլն դրամ, «ԲԵՎԵՌ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ» ՍՊԸ՝ 21.7մլն դրամ, «ՍՈՒՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ» ՓԲԸ՝ 15.2մլն դրամ, «ԱՍԷԴԼ»՝ 14.2մլն դրամ և այլն: 

Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 13 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 13 չգրանցված աշխատող և արձանագրվել 780 հազար դրամի հարկային պարտավորություն: Ընդհանուր առմամբ, առաջին տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացված իրազեկման և հսկողական միջոցառումների արդյունքում բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմել է 768.5մլն դրամ:

Մշտական հսկողության տակ գտնվող առավել խոշոր ու թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի սեպտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված  հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 63 682 կամ 160%, դրանցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է  1.3մլրդ դրամ կամ 262.2 %: 

Ստվերային շրջանառության կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով Ֆինանսների նախարարությունն էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ օգոստոսի 21-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տարբեր պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 4 602 էլեկտրոնային հարկային հաշիվ՝ 2.7մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Օգոստոսի արդյունքներով այդ առումով ռիսկային համարված տնտեսվարողների մոտ իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 2 ստուգում՝ 8.8մլն դրամ արձանագրված գումարով, 3 հսկիչ գնում, 10 ուսումնասիրություն և  1 ՀԴՄ ստուգում:

Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 857.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Մանրամասները՝ ՀՀ Հարկային ծառայության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել