ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփեց իր աշխատանքները ՀՀ Ազգային ժողովում

Սեպտեմբերի 12-ին ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփեց ԵՄ մոտարկման եւ կառավարման ու ԵՄ-Հայաստան խորհրդարանական ոլորտներում իրականացված աշխատանքները: Միջոցառման նպատակն էր ներկայացնել արդյունքները եւ շեշտել այն հիմնական խնդիրները, որոնց լուծման արդյունքում կբարելավվի ՀՀ ԱԺ աշխատանքը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն: 

այաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեյ Դիդենկոն նշեց, որ ԵՄ շարունակելու է նվիրված մնալ Հայաստանում եվրոպական ինտեգրման գործընթացի իրականացմանը: 
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հարցերի խորհրդատու Կայա Կրավչիկը շեշտեց ՀՀ ԱԺ եւ ԵՄ ազգային խորհրդարանների միջեւ կապերի ամրապնդման անհրաժեշտությունը եւ ֆորումի հիմանդրումը, որտեղ Հայաստանը կկարողանա ներկայացնել իր դիրքորոշումը: Նա առաջարկեց ՀՀ ԱԺ-ում կատարել ներքին փոփոխություններ՝ ադապտացվելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքին եւ համագործակցության հնարավորություններ ստեղծել ԵՄ ազգային խորհրդարանների ներկայացուցիչների համար: Տիկին Կրավչիկը շեշտեց, որ անհրաժեշտ է գտնել լուծումներ ԵՄ հարցերին առնչվող միջխորհրդարանական համագործակցության համար վարչական օժանդակության համակարգի ստեղծման նպատակով: 
Եմ մոտարկման եւ կառավարման հարցերի խորհրդատու Իլմարս Սոլիմսը նշեց, որ գոյություն ունեցող վերահսկողության գործիքները պետք է ավելի արդյունավետ կիրառվեն: ՀՀ Ազգային ժողովը պետք է կենտրոնանա ԵՄ ֆինանսական օժանդակության, հատկապես ուղղակի բյուջետային օժանդակության վերահսկողության վրա: Նա ներկայացրեց մի շարք առաջարկություններ ԵՄ ինտեգրման ոլորտում կառավարության աշխատանքի նկատմամբ վերահսկողության բարելավման, ԵՄ օժանդակության ծրագրերի մշտադիտարկման եւ իրավական մոտարկման վերաբերյալ: Խորհրդատուն նաեւ նշեց այցելուների ընդունելության եւ տեղեկատվական կենտրոնի հիմնադրման անհրաժեշտությունը: 

Լուսանկարը՝ parliament.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել