Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը գործում է արդյունավետ. ի պատասխան դիտարկմանը

Ի պատասխան Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեության արդյունավետության մասին դիտարկմանը

Ի պատասխան օրերս Ազգային Ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դիտարկմանը, թե Կարգավորիչ գիլյոտին ծրագիրն իրականացվում է վարկային միջոցներով եւ գործում է անարդյունավետ, տեղեկացնում ենք, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցները՝ աշխատակազմի աշխատավարձ, տեղական եւ միջազգային փորձագետների վարձատրություն, էլկետրոնային համակարգի ստեղծում, դրամաշնորհային են:

Ծրագրերի արդյունավետությունը հնարավոր է գնահատել ներկայացված օրենսդրական առաջարկների ընդունումից եւ իրավական ուժ ստանալուց հետո: Մինչ օրս ՀՀ վարչապետի գլխավորությամբ գործող Բարեփոխումների խորհրդի կողմից հավանության է արժանացել Կարգավորիչ գիլյոտին ծրագրի ներկայացրած առաջարկների 85 տոկոսը: Իրավական դաշտի այս բարեփոխումները բիզնեսի եւ քաղաքացու ծախսերը տարեկան կտրվածքով խնայում են շուրջ 6.3մլդ դրամով:

Ինչ վերաբերում է ծրագրի ավատին, ապա 2015թ. կեսին, երբ ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանված 17 գերակա ոլորտները կվերանայվեն, եւ օրենսդրությունն ու կանոնակարգերը կպարզեցվեն, կմեկնարկի Կարգավորման ազդեցության գնահատումը (ԿԱԳ): Արդյունքում՝ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը կվերափոխվի Կարգավորման ազդեցության գնահատման կենտրոնական գրասենյակի՝ իրականացնելու մեր երկրում ստեղծվող բոլոր կարգավորիչ օրենսդրական նորմերի ԿԱԳ-ը մինչեւ դրանց ընդունումը:

ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ

12 սեպտեմբերի, 2014

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել