Սպառնալիքներ ուղղված ՌԴ մարդու իրավունքների պաշտպաններին

Բնապահպան, մարդու իրավունքների պաշտպան և Խիմկի անտառի շարժման անդամը ձերբակալվել է Խիմկի անտառում:

Խիմկի անտառի պաշտպանության շարժումը նպատակ ունի պահպանել անտառը Մոսկվա-Պետերբուրգ ավտոմայրուղու կառուցման վտանգից: Շարժման անդամներին բազմիցս սպառնացել են սկսած իրենց գործողությունների առաջին իսկ օրվանից: Շարժումը նաև աշխատում է ընդդեմ ենթադրվող կոռուպցիայի` ներառյալ այն կազմակերպության, որը ավտոմայրուղու կառուցման կապալառուն է: Հայտնում է «Front line defenders» կայքը:
Տեղեկացնենք, որ հուլիսի 2-ի առավոտյան Խիմկի անտառում անծանոթ մարդկանց կողմից 100 մետր հեռավորությունից կրակոցներ են հնչել բնապահպանների ճամբարի ուղղությամբ, որի արդյունքում զոհեր են եղել: Ակտիվիստները պնդում են, որ այս միջադեպը սպառնալիքի է` կապված անտառում իրենց ներկա գտնվելու հետ: Հաջորդ օրը ոստիկանները ծեծել են մի քանի ակտիվիստների:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել