ՄԱԿ-ում քննարկում են զինամթերքի առևտրի մասին պայմանագիրը

Մի շարք երկրների Կառավարությունների ներկայացուցիչներն այժմ ՄԱԿ-ում` Նյու Յորքում, քննարկում են պոտենցիալ պատմական նշանակության Զինամթերքի առևտրի մասին պայմանագիրը: Այն կօգնի վերջ տալ ավերածություններին, որոնք հանդիսանում են վատ կարգավորված զինամթերքի առևտրի պատճառը:
Նախագահ Օբամայի ներկայացուցիչները նշել են, որ նրանք ցանկանում են, որպեսզի պայմանագիրը պարունակի պատասխանատվությունից ազատվելու դրույթ, որը թույլ կտա ազգային անվտանգությանը զինամթերք մատակարարելու որոշման դեպքում ազատվել մարդու իրավունքների լուրջ խախտումների պատասխանատվությունից: Հայտնում է «Amnesty International» կայքը:
Amnesty International-ը հորդորում է քննարկմանը մասնակցող երկրների կառավարություններին պայմանագրի մեջ ներառել մարդու իրավունքների «Ոսկե կանոնը»: Սա նշանակում է, որ եթե որևէ երկրի կողմից էական վտանգ ներկայացնող զինամթերք է մատակարարվելու և օգտագործվելու, որը կխախտի մարդու իրավունքները, ապա զինամթերքի փոխանցումը տեղի չի ունենա: Շատ երկրների կառավարություններ և ԱՄՆ-ի շատ դաշնակիցներ պաշտպանում են այս գաղափարը:
Այնուամենայնիվ որոշ ազդեցիկ երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ կողմ են ավելի թույլ կանոնների:
Թարգմանությունը կատարվել է Iravaban.net–ի կողմից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել