Քեմբրիջի ուսանողին տարեկետում կտրվի

ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Ալեքսան Արսենի Ավետիսյանին (ծնված` 1991 թվականի օգոստոսի 8-ին, բնակության վայրը` ՀՀ քաղ. Երևան, Բագրատունյաց փող. 14 շ., բն. 55 ), պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2015 թվականի ամառային զորակոչ տարկետում տրամադրելու հարցը` 2014 թվականին Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրա ընդունվելու կապակցությամբ: Հարցը կառավարության նիստում կներկայացնի ՀՀ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել <<Լույս>> հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը` 2014-2015 թթ ուսումնական տարվա համար <<Լույս>> հիմնադրամի կրթաթոշակին արժանացած մի շարք երիտասարդների <<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու խնդրանքով, որոնց շարքում է նաև Ա. Ավետիսյանը:

Ալեքսան Արսենի Ավետիսյանը 2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան՝ <<Քաղաքագիտություն>> մասնագիտությամբ և նույն թվականին ընդունվել Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրա, որտեղ ուսումնառությունը տևելու էմինչև 2015 թվականի հուլիսի 30-ը (2015 թվականի ամառային զորակոչ):

Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Ալեքսան Ավետիսյանին սովորել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հասատություններում և ստացած գիտելիքները ներդնել Հայաստանի Հանրապետության զարգացման համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերը նշված որոշման նախագծի ընդունումը գտել է ոչ նպատակահարմար, ՀՀ արդարադատության նախարարության կարծիքով այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իսկ ՀՀ նախագահի աշխատակազմը որոշ¬ման նախագծի վերաբերյալ դիտողություններ չի հայտնել:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել