«Կանեփ-կակաչ-2014» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում. արդյունքները` սեպտեմբերի 2-ի դրությամբ

ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.5 կետի, ինչպես նաև «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության 2014-2018 թթ. ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի 3-րդ կետի պահանջների համաձայն` «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն անց է կացվելու 2014 թ. օգոստոսի 4-ից մինչև սեպտեմբերի 6-ը: Միջոցառման նպատակն է` հայտնաբերել և այրման միջոցով ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը:  

Օգոստոսի 4-ից մեկնարկած «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` սեպտեմբերի 2-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 78 տոննա 978 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 146.6 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է հանցագործության 95 դեպք, որից 72-ը` վերաբերում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը:
Արդյունքում` ապօրինի շրջանառությունից առգրավվել է 12 կգ 430 գրամ մարիխուանա, 1247 մլ դեզոմորֆին, 464 սուբուտեքս թմրահաբ, 101 հոգեմետ դեղահաբ, մորֆինի 4 թմրահաբ, 1.2 գրամ մեթադոն և 1.1 գրամ հերոին թմրամիջոց:
Հարուցվել է 36 քրեական գործ` 46 դրվագով: 
Բացահայտվել են ձկնգողության /Եղեգնաձորի ՈԲ/, խարդախության /Տարոնի ՈԲ/ և 8 բնակարանային գողության /Տարոնի ՈԲ, Արթիկի ՈԲ, Արարատի ՈԲ, Նաիրի ՈԲ, Հրազդանի ՈԲ, Մասիսի ՈԲ-3 հատ/ դեպքեր: 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք /2 ՏՈԶ, 1 ողորկափող որսորդական հրացան, տարբեր տրամաչափի 221 փամփուշտ, 200 գրամ տրոտիլ/: 
Ապօրինի շրջանառությունից հայտնաբերվել է տարբեր տրամաչափի 4 փամփուշտ /Տավուշի ՈԲ/, 1 հրացան, 155 փամփուշտ /Արագածի, Ապարանի ՈԲ/, 37 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ /Մասիսիս ՈԲ/, ինքնաձիգի 3 պահունակ, նռնակի 1 պայթուցիչ, հակատանկային 1 նռնակ /Գորիսի ՈԲ/, 1 կռփազենք /Մարտունու ՈԲ/, 1 սառը զենք, 19 փամփուշտ, 1 գազային ատրճանակ /Տարոնի ՈԲ/, 26 փամփուշտ /Թումանյանի ՈԲ/: 
Տնամերձ 269 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 2 տոննա 713,7 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ:
Հարուցվել է 126 քրեական գործ, 6 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Հայտնաբերվել է 19 հետախուզվող: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել