Մամուլի ասուլիս ԱԻ նախարարությունում

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 11.00-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի կունենա ԱԻ նախարար Արմեն Երիցյանի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը:

Թեման` ԱԻ նախարարությունում ստեղծված ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնն է: Անցյալ տարի ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա ՎիվաՍել-ՄՏՍ-ն ԱԻ նախարարությանը հատկացրել է 50 միլիոն դրամ՝ կենտրոնի ստեղծման, գույքի, սարքավորումների և տեխնիկական միջոցների ձեռքբեր¬ման նպատակով: Նախագծի իրականացման համար ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից հատկացվել է 12,4 մլն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել