Կրթական համակարգի շարունակական կատարելագործումը Կառավարության մշտական ուշադրության կենտրոնում

ՀՀ Կառավարության Մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Արարատի մարզում՝ Մասիս քաղաքում և Վարդաշեն համայնքում մասնակցել է նորակառույց և հիմնանորոգված դպրոցների բացմանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ իր համար այսօր կրկնակի ուրախություն է լինել նորակառույց և հիմնանորոգված դպրոցներում:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Արցախի ապագան լավ գիտելիք ունեցող սերունդն է: «Կառավարության նպատակը գիտելիքահեն տնտեսություն ունենալն է և մենք մշտապես լինելու ենք կրթության բնագավառի կողքին: Դպրոցը հասարակության և պետության հենարանն է, և լիարժեք կրթական համակարգի կայացումը, ցանկացած կառավարության հիմնախնդիրն է: Արդի աշխարհում գիտելիքն է տնտեսության շարժիչ ուժը, և Հայաստանը, միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելու գրավականը»,- դիմելով աշակերտներին՝ ասել է Հովիկ Աբրահամյանը: 
Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու կրթական համակարգի շարունակական կատարելագործմանը վերաբերող հարցերը՝ առաջնահերթ համարելով գիտելիքով զինված և կրթված հասարակություն ունենալու անհրաժեշտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել