Աշխատանքի հնարավորություն Իրավաբան.net-ում

Աշխատանք`     Լրագրող

Աշխատանքի վայր` Իրավաբան.net լրատվական կայք, ք.Երևան

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը: Ասոցիացիայի խնդիրներն են.

  • Բարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը և պաշտպանել մարդու իրավունքները, օրինական շահերը և հիմնարար ազատությունները,
  • Բարելավել և զարգացնել իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերը,
  • Նվազեցնել հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը, քաղաքացիների իրավական իրազեկության բարձրացման, մասնակցային և հանրային վերահսկողության իրականացման միջոցով ապահովել թափանցիկությունն և հաշվետվողականությունը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտարարում է մրցույթ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Իրավաբան.net լրատվական կայքի լրագրողի տեղի համար (մեկ դրույք):

Պարտականություններ`

  • օպերատորի հետ մեկնում է նկարահանումների՝ Երևանում և ՀՀ մարզերում.
  • իրականացնում է լրագրողական հետաքննություններ, պատրաստում լրագրողական հետաքննական և վերլուծական հոդվածներ.
  • լուսաբանում է դատական գործեր, այդ թվում նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործեր.
  • նախապատրաստում է հանձնարարված թեմաներով ծրագրային և ինֆորմացիոն նյութեր.
  • նախապատրաստում է հարցազրույցների համար հարցեր, համաձայնեցնում է նկարահանման իրականացման վայրը, մեկնում է նկարահանումների իրականացման վայրը, իրականացնում է հարցազրույց.
  • համակարգում է հարցազրույցների ընթացքում հավաքված նյութը, ներկայացնում է այդ տեղեկատվությունը ինֆորմացիոն նյութերի տեսքով որոշակի ժանրում.
  • իրականացնում է ստացված տեղեկատվության հավաստիության ստուգում, պատրաստում է նյութերը, հսկում է փաստերի ճշտությունը` թվեր, անուններ, ազգանուններ,
  • կատարում է ծրագրի ղեկավարի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:

Պահանջվող որակավորում`

  • լրագրողի աշխատանքի երկու տարվա փորձ.
  • իրավական, այդ թվում դատական և հետաքննական ոլորտի լրագրողի աշխատանքի մեկ տարվա փորձ.
  • հետաքրքրվածություն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում.
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն.
  • աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն.
  • թիմային աշխատանքի կարողություններ,
  • լուսանկարհանման, տեսանկարահանման, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի և ռուսերեն լեզվի իմացությունը կդիտի առավելություն.

Աշխատավարձի մասին

Լրագրողի աշխատավարձը կկազմի մոտ 225 000 ՀՀ դրամ (ներառյալ պետական հարկերը և պարտադիր այլ վճարումները): Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:

Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ) և երկու երաշխավորագրեր`  [email protected]  էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև ս.թ. սեպտեմբերի 12-ը, ժամը 17.00-ը` նամակի վերնագրում նշելով «Լրագրող» բառը: Հեռախոս՝ 010 54 01 99:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ՝ գրավոր փուլ անցած դիմողները, կհրավիրվեն թեսթային աշխատանքների: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ՝ բանավոր փուլին:

Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

  Դիտվել է`